Question to Lawyer

Հաճախ տրվող հարցեր

Պատասխան․ Համաձայն ՀՀ Ընտանեկան օրենսգրքի՝ Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա: Ալիմենտ վճարելու պարտականություն կրում են ծնողները։ Ալիմենտի չափը որոշում են կողմերը, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ այն բռնագանձվում է դատական կարգով։

Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անշարժ գույքի նվիրրատվությունը ենթակա է պետական գրանցման: Ընդհանուր կանոնի համաձայն նվիրատվությունը ենթակա է գրանցման պայմանագիրը կնքելուց հետո 30 օրյա ժամկետում:

Պատասխան. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Պատասխան. Ցանկացած փաստաթղթում առկա սխալը ուղղում է այն կազմակերպության կամ պաշտոնատար անձի կողմից, ով թույլ է տվել տվյալ սխալը: Կազմակերպության կամ պաշտոնատար անձի կողմից տվյալ սխալի ուղղման անհնարինության դեպքում` հարցին լուծում է տրվում դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով:

Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ժառանգության ընդունման ժամկետը 6 ամիս է: Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Ժառանգներ են հանդիսանում մահացած անձի ամուսինը/կինը/, երեխաները, ծնողները, թոռները, քույրերը և եղբայրները, տատը և պապը: Օրենքով սահմանված ցանկը սպառիչ չէ:

Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` Մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Պատասխան. Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Կամովին փոխառության գումարը չվերադարձնելու դեպքում անձը իրավունք ունի սահմանված կարգով դիմելու դատարան:

Պատասխան. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Անօրինական կարգով սեփականաշնորհելու հանգամանքը կարող է վիճարկվել դատական կարգով:

Գրեք ձեր հարցերը