Կայացավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին «ԼոգոՍ» ԻՀԿ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «ԵԼՔ» Խմբակցության ղեկավար ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց «ԵԼՔ» դաշինքի ընտրությունների մասնակցության գործընթացը, և թե ի՞նչ ճանապարհ անցան մինչ ընտրությունները ու դրանից հետո (քարոզարշավ, բուն ընտրություններ)։ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց թե ինչպես անել, որ թիմում լինի ժողովրդավարություն, ինչպես ձեռք բերել համակիրների և ինչպես ակտիվ մասնակցություն ունենալ համայնքում տիրող իրադարձություններին։ Վերջինս ներկայացրեց նաև իր անցած ուղին և իր խորհուրդներով կիսվեց երիտասարդների հետ, ովքեր ցանկություն ունեն կամ հետաքրքրված են քաղաքականություն մուտք գործելու։

Դիտվել է 333 անգամ