Կենսաթոշակի վերականգնում

2017թ. Կենտրոն է դիմել Մ. Ամիրխանյանը` կենսաթոշակի հետ կապված հարցում իրավական աջակցություն ստանալու համար: Նա երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում` որպես դաստիարակ: Համաձայն ՀՀ գործող կարգի` վերջինս օգտվում էր մասնակի կենսաթոշակի իրավունքից, որը սահմանվում է մանկավարժների, թատրոնի աշխատակիցների ու դաստիարակների համար:

55 տարին լրանալուց հետո դիմել է տարածքային սոցապ բաժին:

Սակայն վերջինիս աշխատանքային գրքույկում առկա ջնջումի պատճառով` նրան մերժել են, քանի որ աշխատանքային ստաժից 11 տարի պակասում է ու չի կարող ստանալ մասնակի կենսաթոշակ: Միաժամանակ ուղղորդել են դատական կարգով հարցին լուծում տալ: Փաստաթղթային փաթեթը հավաքելուց հետո` Կենտրոնի աջակցությամբ դիմել է դատարան:

2017թ. նոյեմբերին դատական կարգով բավարարվել է վերջինիս պահանջը` աշխատանքային գրքույկում առկա աշխատանքային ստաժը վերականգնվել է:

2018թ. փետրվար ամսից Ն. Ամիրխանյանի կենսաթոշակը հաշվարկվել է աշխատած տարիների քանակով:

Դիտվել է 210 անգամ