ՀՀ-ում քաղաքացիության գրանցում

2018թ. Կենտրոնի աջակցությանն է դիմել Վ. Ս., ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Վերջինս ծնվել է ՌԴ-ում, սակայն ապրել է ՀՀ-ում: Նրա ծնողները` հայրը ՀՀ քաղաքացի է, իսկ մայրը` ՌԴ: Վ. Ս. ծննդյան վկայականում նշված է մոր ազգությունը ռուս, իսկ հոր ազգությունը` հայ:

ՀՀ օրենսդրության համաձայն` օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում կարող են հաշվառվել, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել ՀՀ պատկան ատյաններին: Կենտրոնի փաստաբանի հետ ներկայացուցչությունն է ապահովել ՀՀ ոստիկանության տարածքային բաժին տեղեկանալու, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվելու ՀՀ-ում հաշվառվելու համար: Այնուհետև, համապատասխան փաստաթղթային փաթեթով դրանք ներկայացվել են:

Սակայն պաշտոնատար անձը պահանջել է ներկայացնել ազգությունը` հայ կամ ռուս, հավաստող փաստաթուղթ` ուղղորդելով նոտրաական գրասենյակ: Այն դեպքում, երբ օրենսդրությամբ նման պահանջ ներկայացնելու իրավասություն չկա:

Կենտրոնը զանգահարել է ՀՀ ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարին` ներկայացվել խնդիրը և շատ կարճ ժամանակում Վ. Ս. ստացել է իր հաշվառումը` առանց լրացուցիչ փաստաթղթերի ու վճարումներ կատարելու:

Դիտվել է 226 անգամ