Ճանապարհային ոստիկանության վարչական ակտի բեկանում

Կենտրոն է դիմել Ա. Մ. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կազմված վարչական ակտի բողոքարկման հարցով, որը գտնում էր անօրինական ու անհիմն: Երևան քաղաքի փողոցներից մեկում երթևեկելիս` փողոցում առկա է եղել միաժամանակ երկու տարբեր նշաններ, որոնցից մեկն ուղղությունը փակել է, մյուսը` թույլատրել է:

Քանի որ միաժամանակ երկու նշանների առկայության պարագայում նա ուղղորդվել է մեկով, կայացվել է վարչական ակտ ու Ա. Մ. տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով:

Կենտրոնի կողմից վարչական ակտը բողոքարկվել է վերադասության կարգով: ՀՀ ոստիկանության ՃՈ մարմնում քննարկվել է բողոքը ու այն ամբողջությամբ բավարարվել է:

Դիտվել է 233 անգամ