Հերթական դասընթացը արդյունավետ հաղորդակցման և բանավեճի հմտությունները թեմայով

2018թ․ մարտի 31-ին "ԼոգոՍ" Իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ "Արդյունավետ հաղորդակցման և բանավեճի հմտություններ, ժամանակակից հռետորիկայի զինանոց" թեմաներով հերթական ինտերակտիվ սեմինար-դասընթացը։ Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․

* Հաղորդակցման ձևերն ու նշանակությունը անհատի կյանքում, հասարակական հարաբերությունների համատեքստում

* Կանոնավոր մտածողության հիմնարար սկզբունքները

* Համատեքստային և ենթատեքստային գործոնները հաղորդակցման գործընթացներում

* Արդյունավետ հաղորդակցման արտատրամաբանական (էթիկական, գեղագիտական, հոգեբանական, արարողակարգային) միջոցների ընտրանին

* Պերճախոսական հնարներ

* Թույլատրելի խորամանկություններ կամ մարտավարական հնարքներ

* Սխալներ ու ապակառուցողական հնարքներ

* Ապակառուցողական հնարքների դիմագրավման մեթոդաբանական սկզբունքները

* Հաղորդակցվողի (հռետորի) անձնական որակները։

Դասընթացը վարեց՝ ԵՊՀ դոցենտ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հումանիտար և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Սեմինար դասընթացներն իրականացվում են «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից։

Դիտվել է 190 անգամ