Ցույցի մասնակիցները պետք է իմանան

Անձին բերման ենթարկելու կամ ձերբակալելու պարագայում, վերջիններս ԻՐԱՎՈւՆՔ ունեն՝

  • Բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու պահից իմանալ իրենց բերման ենթարկող կամ ձերբակալող ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հիմքերը,
  • Ստանալ կարգավիճակից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցում,
  • Պահանջել և ունենալ պաշտպան,
  • Հրաժարվելու իրենց կամ իրենց մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց,
  • Բացատրություն կամ ցուցմունք տալ միայն իրենց պաշտպանի ներկայությամբ,
  • իրենց վերաբերյալ լրացված արձանագրություններում հետևել ժամերի ճիշտ արձանագրմանը, անձամբ նշելու (ֆիքսելու) տվյալ գործողությունը կատարելու հստակ ժամը,
  • իրենց նկատմամբ բարեկիրթ, արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքի,
  • Չներկայանալ (չհայտնել անուն ազգանուն),
  • Չտալ մատնահետքեր:
Ազատությունից զրկվելուց 4 ժամ անց ձերբակալման մասին չհայտարարվելու դեպքում, օրենքի ուժով պետք է համարվեն ձերբակալված, որից հետո ունեն լռելու իրավունք, որպես վկա ներգրավված կամ կարգավիճակ չունեցող անձինք իրավունք ունեն հրաժարվել բժշկական հետազոտությունների ենթարկվելուց:

Դիտվել է 176 անգամ