Կնքվեց փոխհամագործակցության հուշագիր

«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի և «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամ Գյումրու մասնաճյուղի միջև2018թ․հունիսի 12-ին կնքվեց փոխհամագործակցության հուշագիր։

Համագործակցությունը իրականացվելու է հետևյալ ուղղություններով․

1․ «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամ Գյումրու մասնաճյուղի իրավաբան ուսանողները հնարավորություն կունենան ուսման շրջանակներում պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել «ԼոգոՍ» ԻՀԿ-ում գործող Իրավախորհրդատվական կենտրոնում, ինչպե նաև քոլեջի կողմից իրականացվող ուսումնառության գործընթացում որպեսհետևանք հմտությունների տրամադրման հիմքով՝ փաստաբանի կողմից տրամադրված փորձի, անհրաժեշտ նյութերի (փաստաթղթերի, առարկաների, նմուշների կամ այլ օբյեկտների), դրանց հետ տարվող աշխատանքների հետ ծանոթացում, գործնական հմտությունների ձեռքբերում։

2․ Հուշագրով համագործակցության շրջանակներում «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամ Գյումրու մասնաճյուղի իրավաբան ուսանողները կներգրավվեն Կենտրոնի փաստաբանիկողմից փաստաթղթերի կազմման աշխատանքներին`, որոշ դեպքերում նաև պետական և ոչ պետական մարմիններում ներկայացուցչություն իրականացնելիս /օրենքով թույլատրելի դեպքերում/, որպես պրակտիկանտներ, նաև հնարավորություն կունենան մասնակցել փաստաբանի մասնակցած դատական նիստերին։

Իրավախորհրդատվական կենտրոնը գործումէ «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) ֆինանսավորմամբ։

Դիտվել է 165 անգամ