Տեղի ունեցավ հանդիպում Շիրակ կենտրոն ՀԿ Նախագահ Վահան Թումասյանի հետ

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական ակտիվություն և մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում 2018թ․ հունիսի 15-ին «Շալե Գյումրի» սրճարանում տեղի ունեցավ հանդիպում «Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն»» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ։

Հանդիպման նպատակն էր երիտասարդներին ներկայացնել «Շիրակ Կենտրոն » ՀԿ-ի հաջողված փորձը սոցիալական ձեռնարկատիրության արդյունավետ կիրառման գործում։ Վահան Թումասյանը հանիպման ընթացքում ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և անցած ճանապարհը նախ որպես իրավապաշտպան կառույց, այնուհետև վերագրանցվելուց հետո, որպես սոցիալական ոլորտում գործող կազմակերպություն։

Հանդիպման ավարտին կազմակերպվեց նաև ճանաչողական շրջայց «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ում և կազմակերպության սոցիալական ձեռնարկատիրություն հանդիսացող «Շալե Գյումրի» սրճարանում։

«Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիրը ֆինանսավորվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից։

Դիտվել է 472 անգամ