Կայացավ «Իրավաբանների Հայկական Ասոցիացիա» ՀԿ Նախագահ՝ Կարեն Զադոյանի հետ հանդիպումը

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական ակտիվություն և մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում 2018թ․ հունիսի 15-ին «Շալե Գյումրի» սրճարանում տեղի ունեցավ հանդիպում «Իրավաբանների Հայկական Ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանի հետ։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել երիտասարդներին «Իրավաբանների Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ի գործունեության ոլորտները, ՀԿ-ի կողմից իրականացված և ընթացիկ հակակոռուպցիոն ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության հաջողված փորձը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։

Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև ՀՀ Կառավարության ծրագրի պայքարը կոռուպցիայի և կաշառակերության դեմ դրույթները, ինչպես նաև ներկայացրեց երիտասարդների հնարավոր ներգրավվումը հակակոռուպցիոն միջոցառումներում և կոռուպցիայի և կաշառակերության հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման կարևորությունը և առանձնահատկությունները։

«Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիրը ֆինանսավորվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից։

Դիտվել է 497 անգամ