Հեռուստատեսային խաղ շոու

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացված «Քաղաքացիական ակտիվություն և մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված եռօրյա դասընթացների շարքին հաջորդեց տեղական ինքնակառավարման վերաբերյալ հեռուստատեսային խաղ-շոուների ստեղծման փուլը։

Հայտարարաված հանրապետական սցենարների մրցույթի ընթացքում հավաքագրվեցին 13 սցենարներ, որոնցից ընտրվեց լավագույն 1-ը, որը իր մեջ ներառում էր 3 գործողություններ՝ «Ընտրիր ինձ համայնքապետ», «Ընտրիր ինձ ավագանու անդամ», «Ի՞նչ կփոխեիք ՏԻՄ-օրենքում»։ Սցենարների նկարահանման նպատակով «Քաղաքացիական իրազեկում և մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակիմարզում» ծրագրի 75 մասնակիցներից ընտրվեցին 10 ակտիվ մասնակիցներ՝ համայնքապետի 2 թեկնածոներ, ավագանու անդամի 2 թեկնածու, նրանց 4 օգնականները, 2 մասնակիցներ ՏԻՄ օրենքի փոփոխության սցենարի համար։ 3 շոուների հեռարձակումից և առցանց քվեարկություններից հետո նկարահանվեց արդյունքների ամփոփման եզրափակիչեթերը։ Եթերի ընթացքում հրապարակվեց քվեարկության և փորձագետների գնահատման արդյունքները, հաղթողներին տրամադրվեց գումարային սերտիֆիկատներ։ Հաղթական մրցանակ տրամադրվեց նաև սցենարների հանրապետական մրցույթում հաղթած մասնակցին։

Խաղ շոուների ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան կիսելու իրենց փորձը, գաղափարներն ու գիտելիքները:

Խաղ շոուները կծառայեն որպես կրթական գործիք ավելի լայն լսարանի համար՝ հասկանալու ժողովրդավարության, ինչպես նաև տեղական ինքակառավարմանը մասնակցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։

«Ընտրիր ինձ համայնքապետ»- Հաղթող՝ Ասյա Մուշեղյան

«Ընտրիր ինձ ավագանու անդամ»- Հաղթող՝ Շուշան Երանոսյան

«Ի՞նչ կփոխեիք ՏԻՄ-օրենքում»- Հաղթող՝ Ստեփան Հարությունյան

«Քաղաքացիական ակտիվություն և մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիրը իրականացվել է «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»-ի(Europian Endowment for Democracy) ֆինանսական աջակցությամբ:



Դիտվել է 100 անգամ