«Ես ունեմ երազանք» ​իրազեկման ինտերակտիվ շրջիկ թատրոն

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն ս/թ 2018թ․ի հունիս 1-ից մինչև 2019թ․-ի հունիս 1-ը իրականացնում «Ես ունեմ երազանք» իրազեկման ինտերակտիվ շրջիկ թատրոն ծրագրիը։

Ծրագրի նպատակն է ՝ աջակցել գյուղական համայնքների կանանց շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը եւ խթանել որոշումների կայացման գործընթացին վերջիններիս մասնակցությունը։

Ծրագրով նախատեսված է` ձեւավորել 5 կին դերասաններից կազմված «Իրազեկման ինտերակտիվ թատրոն»-ի խումբ և 25 գյուղական և քաղաքային համայնքներում կազմակերպել շրջիկ ներկայացումներ, որոնք ներառում են գյուղական համայնքների կանանց շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում և որոշումների կայացման գործընթացում վերջիններիս մասնակցության խթանում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 14 981 եվրո, որը համարժեք է 8 157 154.50 ՀՀ դրամի։

Դիտվել է 101 անգամ