«Ես ունեմ երազանք» իրազեկման թատրոնը մեկնարկեց

Ապրիլի 4-ին Գյումրու դրամատիկական թատրոնի Մ. Մկրտչյան փոքր դահլիճում տեղի ունեցավ «Ես ունեմ երազանք» իրազեկման շրջիկ թատրոնի առաջին ներկայացումը: Ծրագիրն իրականացվում է «ԼոգոՍ» ԻՀԿ-ի կողմից:

«Իրազեկման ինտերակտիվ թատրոն» ծրագիրը «ԼոգոՍ» ԻՀԿ-ն իրականացնում է 2018 թվականից: Նպատակն է աջակցել գյուղական համայնքների կանանց շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը եւ խթանել որոշումների կայացման գործընթացին վերջիններիս մասնակցությունը:

«Սա թվով երկրորդ ծրագիրն էր, որ իրականացնում ենք: Ասեմ, որ մեր ծրագիրը եզակի էր նրանով. որ մինչ այժմ Հայաստանում որեւէ փորձ չէր արվել իրավունքների վերաբերյալ իրազեկում իրականացնել ինտերակտիվ թատրոնի միջոցով»,-ասաց «ԼոգոՍ» ԻՀԿ նախագահ Արա Մելիքջանյանը:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է չորս մարզերում`Շիրակ, Լոռի, Տավուշ եւ Արագածոտն:

Ինտերակտիվ թատրոնի սցենարի հեղինակն ու բեմադրիչն է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Մենք ներկայացրել ենք հինգ դրվագ, սյուժե, որոնք շատ կարեւոր են, որովհետեւ կնոջ խոսքի ազատության, ընտրական իրավունքի, աշխատանքի շահագործման եւ բռնության մասին է խոսքը: Այս հինգ դրվագներում անդրադարձել ենք կնոջ տարբեր իրավիճակներում հայտնվելուն»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Իսկ թե ինչու է ինտերակտիվ եւ որ համայնքներում է տեղի ունենալու թատրոնը, մանրամասնեց ծրագրի համակարգող Նաիրա Գրիգորյանը:

«Հանդիսատեսը պետք է ակտիվ մասնակցություն ունենա եւ սյուժեն կարողանա փոփոխել ըստ իր ցանկության, թելադրի իր թեման եւ փոփոխություններ կատարի»,-ասաց Նաիրա Գրիգորյանը:

Ապրիլի 5-ին խումբը կներկայանա Ազատան, Լուսակերտ եւ Սարատակ գյուղերում, իսկ ապրիլի 8-ին`Աշոցք համայնքում:

Հաջորդ հանդիպումները տեղի կունենան

Դիտվել է 440 անգամ