«Իրազեկությունը՝ անվտանգ կյանքի երաշխիք․ Մաս 3» ծրագիր

2019թ դեկտեմբերի 2-ին մեկնարեց «Իրազեկությունը անվտանգ կյանքի երաշխիք․ Մաս 3» Ծրագրով նախատեսված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թվով 11 (Գյումրի քաղաքի 1-ին, ՇՊՀ-ի հենակետային ավագ դպրոց, 2-րդ, 26-րդ, 37-րդ, 45-րդ ավագ դպրոցներում, Ակադեմիական, Ֆոտոն, Գյումրու մշակութային վարժարաններում և ՀՊՏՀ հենակետային) ավագ դպրոցների 16-18 տարեկան երիտասարդների համար կազմակերպել 11 սեմինար-դասընթաց, յուրաքանչյուրը 1 օր տևողությամբ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ և հրատարակել «Ճանապարհային երթևեկության կանոնների» ուղեցույց և «Գործնական առաջադրանքների ձեռնարկ»՝ յուրաքանչյուրից 1000 օրինակ։

Ծրագրի նպատակն է՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թվով 11 ավագն դպրոցների 16-18 տարեկան դպրոցահասակ երիտասարդների շրջանում բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների և նշանների վերաբերյալ գիտելիքների և իրավագիտակցության մակարդակը՝ ձևավորելով անվտանգ երթևեկության ճիշտ մասնակցության մշակույթ։

Խնդիր՝ 1.Կազմակերպել «Ճանապարհային երթևեկության կանոնները և նշանները» թեմայով 11 սեմինար-դասընթաց, յուրաքանչյուր դասընթացը 1 օր տևողությամբ Գյումրի քաղաքի ընդհանուր թվով 11 ավագ դպրոցների 16-18 տարեկան 400 երիտասարդների համար:

Խնդիր 2․Ճանապարհային երթևեկության կանոնները» ուղեցույցի և ձեռնարկի հրատարակություն՝ յուրաքանչյուրից 1000 օրինակ, Գյումրի քաղաքի ընդհանուր թվով 11 ավագ դպրոցների 16-18 տարեկան աշակերտների համար:

Ծրագրի թիրախ՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ընդհանուր թվով 11 ավագ դպրոցներ։ Վայրը. Շիրակի մարզ ք․Գյումրի։ Տևողությունը 14 օր:

Ծրագրի հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ծրագրի բյուջեն կազմում է 2,000,000 ՀՀ դրամ։

Դիտվել է 80 անգամ